Վերջացրե՛ք այդ լիրիկական զեղումները․ Դավոյանը՝ Մինասյանին

Պարոն Մինասյան, նեղություն մի քաշեք, մենք մեր ընտրողներին ուղերձ կարող ենք փոխանցել, մեր փոխարեն ուղերձ մի հորինեք։ ԱԺ ամբիոնից, դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

Պատգամավորի խոսքով՝ եթե որևէ նախագիծ չի ընդունվում, ապա չի նշանակում, որ արհամարվել են 58 հազար ստորագրությունները։

«Այս նախագիծը փոքր-ինչ հասկանալի կլիներ՝ սեպտեմբերի 19-ից առաջ, բայց հիմա՞։ Վերջացրեք այդ լիրիկական զեղումները»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։