ՌԴ նախագահին դատելո՞ւ ենք՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Ալեն Սիմոնյան

Չեմ հասկանում՝ որտեղից ա էդ խոսույթը, որ «ՀՀ որևէ իշխանավոր չի օգտագործում «Արցախ» եզրույթը»։ Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ պետական պաշտոնյաները միշտ էլ «Արցախ» ասել են, ու հասկանալի չէ՝ ինչու է ընդդիմությունը նման թեզեր առաջ քաշում։

«Ասացիք, ծիծաղեցինք, անցանք։ Ինչ վերաբերում է «Հայաքվեն» տապալելուն, ապա մենք ձեզ փրկում ենք պարոն Մինասյան, դուք այդ նախաձեռնության պատանդն եք։ Այս օրենքի ընդունման պարագայում մենք ՌԴ նախագահին դատելո՞ւ ենք՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Ֆիքսենք, որ «Հայաստան» խմբակցության քարտուղարը կողմ է դրան»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։