Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ Ալավերդիում ՏԻՄ-երի գործունեության «բռնաբարությունից»

Ալավերդուց ստացվող լուրերը լուրջ անհանգստություն են պատճառում, ոստիկանները շրջափակում են համայնքապետարանի շենքը և արգելում համայնքապետի մուտքը, արդյո՞ք կապ հաստատել եք կամ տեղյակ ե՞ք։ Այս հարցն ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ուղղեց ՔՊ-ական Ալեն Սիմոնյանին։

«Տեղեկություն չունեմ և կապ չեմ հաստատել, երբ լինի՝ անձամբ Ձեզ կտեղեկացնեմ»,- պատասխանեց Սիմոնյանը։

Գործընկերոջ հարցը շարունակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նշելով տեղեկացված լինելու կարևորությունը, քանի որ այս պահին «տեղի է ունենում ՏԻՄ-երի գործունեության բռնաբարություն», երբ եզակի ոչ իշխանական պաշտոնյա անձից կարմիր բերետավորներով, ոստիկաններով ու փոխոստիկանապետով փորձում են բռնազավթել իշխանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում