Արցախի ԱԺ խմբակցությունները նիստ են գումարելու

Արցախի ԱԺ խմբակցությունները նիստ են գումարելու

Արդեն հայտնել ենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միացել է Վերածննդի հրապարակում մեկնարկած հազարավոր արցախցիների նստացույցին։ 

Հարությունյանը հայտարարեց, որ եթե 1 շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո դիմելու են ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս։

Հարությունյանի այս հայտարարությունից հետո Արցախում ներքաղաքական նոր «քաոս» է հասունանում։ Ընդդիմությունն էլ դեռ հստակ չի հասկանում, թե ինչ է սպասվում, և հստակ դիրքորոշում այս պահին չկա։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր ժամը 11-ին ԱԺ խմբակցությունները նիստ են գումարելու՝ հասկանալու, թե ինչ պետք է անել և ինչպես է պետք արձագանքել Արցախի նախագահի քայլերին։

Նարե Գնունի