Մեր վիրավոր տղան՝ Աբրահամ Սարգսյանը, Ջերմուկի դիրքից անհետացել է, չգիտենք՝ ողջ է, թե ոչ․ ծնողներ

Մեր վիրավոր տղան՝ Աբրահամ Սարգսյանը, Ջերմուկի դիրքից անհետացել է, չգիտենք՝ ողջ է, թե ոչ․ ծնողներ

«Մեր զինծառայող տղան՝ Աբրահամ Սարգսյանը, Ջերմուկի 107 դիրքից անհետացել է վիրավոր վիճակում, չգիտենք ողջ է, թե ոչ, նրա հետ եղած անձնակազմից 7-ը շրջափակումից դուրս են բերվել ողջ»։ Այս մասին MediaHub.am-ին ահազանգեցին ժամկետային զինծառայող Աբրահամ Սարգսյանի ծնողները։ 

«Տղաս Տիգրան Ազիզյանի խմբի հետ է եղել։ Խմբում 12-ն են եղել, 7-ը ողջ են շրջափակումից դուրս բերվել, 4 դի է դուրս բերվել, իսկ որդուս ո՛չ մարմինը կա, ո՛չ իր մասին տեղեկատվություն, չգիտենք՝ ողջ է, թե ոչ։ Դիմում եմ ՊՆ-ին՝ տղաս վիրավոր վիճակում է եղել, ո՞ւր է հիմա։ Խնդրում եմ ՝տվեք տեղեկատվություն»,- ասաց նրա մայրը՝ Ալվարդ Սարգսյանը։ 

Նրա հայրը՝ Արթուր Գրիգորյանն էլ նշեց, որ խոսել են շրջափակումից դուրս եկած տղաների հետ, իրարամերժ տեղեկություններ են ստացվել.

«Մեզ ասել են՝ ձեռքից, ոտքից վիրավոր վիճակում թողել են ինչ-որ տարածքում, մենք փնտրում ենք՝ չենք գտնում։ Սպայական անձնակազմը այդ հարցով չի զբաղվում, երեխուն ասել են հետևից մարդ է գալու է, բայց չեն գնացել, ներկայացրել են, որ թշնամու տիրապետության տակ անցած տարածքում է »,-ասաց նա։ 

Ծնողները նշեցին, որ որդու հետ խոսել են նաև հրադադարից հետո, որոշ ժամանակ անց կապն ընդհատվել է։ 

Անի Գևորգյան