Ծնողնե՞րը պիտի իմ մուտքն արգելեն․ թող իրենց երեխայի շիրիմի մոտ սգան․ Մելքոնյանը՝ Եռաբլուր այցի մասին

Դուք ո՞նց եք պատկերացնում, որ ծնողներն ինձ չթողնեն Եռաբլուր գնալ։ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը գնալու է պանթեոն՝ հաշվի առնելով ծնողների բոյկոտը։
Հիշեցնենք, որ զոհվածների ծնողներն այսօր գիշերվանից գնալու են Եռաբլուր, որպեսզի արգելեն իշխանության մուտքը։
«Եռաբլուրն իրենց սեփականությունը չի, թող ծնողները գնան իրենց երեխայի շիրիմի մոտ սգան»,- ասաց Մելքոնյանը։
Նա տեղեկացրեց, որ վաղը ժամը 11:00-ին է լինելու պանթեոնում։ «Կոնկրետ ժամ չենք որոշել, ազատ է։ Ով որ ժամին ուզի, գնալու է»,- ասաց Մելքոնյանը։
Հարցին, իսկ Փաշինյանի այցից տեղյա՞կ է, նա գնալո՞ւ է պանթեոն, Մելքոնյանը պատասխանեց, թե վարչապետը «տեղ է գնացել»։
Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հասցնի գոնե երեկոյան այցելել պանթեոն, հնարավոր է իրենք էլ միանան։
«Բայց դեռ նման քննարկում չի եղել, հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց պատգամավորը։
Նարե Գնունի