Սա շատ դառը արձանագրում է ինձ համար․ Փաշինյան

Լուրջ խնդիրներ ունենք դատական համակարգում։ Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երբեմն տպավորություն է, որ դատավարությունները կարող են տևել հավերժ, ու դրանում չափազանցություն չկա։

«Ձգձգումները երբեմն տեղի են ունենում ամբաստանյալների պատճառով, իսկ իրավաբաններն ասում են՝ այստեղ սահմանափակումներ դնելը կազդի մարդկանց իրավունքների իրացման վրա»,- նշեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ որպես մարդու, որը 2019-ին շրջափակել է դատարանների մուտքերը, սա դառը արձանագրում է իր համար։

«Մենք դատարանի դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար։ Պետք է արձանագրել, որ այդ դռները դեռևս ամբողջապես բաց չեն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։