Արդարադատությունը ծնոտ ջարդելն ու ուրիշի բիզնեսից բաժին ունենալը չէ․ Փաշինյանի ակնարկը

2018 թվականից հետո շատերն էին ակնկալում, որ տեղի է ունենալու հեղափոխական արդարադատություն, այն, ինչ ֆրանսիական հեղափոխության ժամանակ անվանում էին «տեռոր», բայց մենք չգնացինք այդ ուղղությամբ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։

«Մենք խոստացել էինք, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու։ Դա մեր հեղափոխական պարտավորությունն էր ժողովրդի առաջ։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող էինք առանց վենդետաների երկրում արդարություն հաստատել։ Մեր մոտեցումը եղել և շարունակում է մնալ նույնը՝ արդարությունը իրականացվում է ինստիտուտներում, որոնք ունեն դրա իրավասությունը։ Այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ։ Հակառակ դեպքում մեկը շքամուտքում մարդ սպանելը կարող է համարել արդարություն, մյուսը՝ ծնոտ ջարդելը, երրորդը՝ ուրիշի բիզնեսում բաժին ունենալը»,- նշեց Փաշինյանը։

Իսկ ի՞նչ է անում Կառավարությունը, որ Հայաստանում ինստիտուցիոնալ ու ինստիտուցիոնալ արդարադառություն հաստատվի, ըստ Փաշինյանի՝ դա կարելի է տեսնել բյուջեի նախագծով անգամ։

Մանրամասները՝ տեսանյութում։