Սիրո՞ւմ ես հայրենիքդ, հաղորդիր հանցանքի մասին․ Փաշինյան

Անհանգստացնող են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին հանրության շրջանում քննարկվող երևույթները, որոնք արձանագրվում են նաև փաստերով։ Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը։

Այնուամենայնիվ, նա նկատեց, որ Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը շարունակում են կոռուպցիայի դեմ պայքարը։ 

«2018-ից հետո ՀՀ-ում հակակոռուպցիոն նոր քաղաքականություն է որդեգրվել»,- նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց՝ հայրենիքը պետությունն է։

«Սիրո՞ւմ ես հայրենիքդ, հաղորդիր հանցանքի մասին, սիրո՞ւմ ես հայրենիքդ, մի կաշառվիր»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։