Ժողովրդին դարձնում եք տուգանքի մատերիալ ու պահուստային ֆոնդ ավելացնո՞ւմ․ Խաչատրյանը՝ ֆիննախին

Պահուստային ֆոնդի աննախադեպ աճն ինչո՞վ է պայմանավորված։ 186 միլիարդ դրամը քնացնելը արդյո՞ք չի նշանակում, որ կառավարությունը պարտք է վերցնում, հարկերն ավելացնում և ժողովրդին դարձնում տուգանքի մատերիալ։ Պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի համեմատ նվազել են 0.3%-ով, այսինքն` մենք դարձել ենք այդքան պաշտպանված ու խաղաղ պայմաններում ապրող պետությո՞ւն։ Այս հարցն ԱԺ բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանն ուղղեց ֆինանսների նախարար Վահե Հովհանիսյանին։

«Մենք հայտնել էինք, որ երկրորդ ընթերցմամբ կներկայացնեինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ծրագրեր: Ու ասել ենք, որ այն ծրագրերը, որ դեռ չենք մշակել, կնախատեսենք պահուստում։ Պահուստում դրել ենք ու գիտենք՝ ինչի համար ենք դրել։ Պաշտպանության ոլորտի հետ կապված ծախսերը քննարկել ենք հանձնաժողովում, թողել ենք այդ մակարդակի վրա, ու մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որ որոշել ենք տրամադրել ՊՆ-ին»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում