Անձրև և ամպրոպ, տեղումները կդիտվեն նաև ձյան տեսքով․ ինչ եղանակ կլինի

Անձրև և ամպրոպ, տեղումները կդիտվեն նաև ձյան տեսքով․ ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (10-15.04.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Ապրիլի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-15-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 10-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 10-11-ին` 18-23 մ/վ, 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 11-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      27.5°C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա            -6.7°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       12.0°C