«Lexus» է այրվել, կրակը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից, վիրավnր է տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan

«Lexus» է այրվել, կրակը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից, վիրավnր է տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի Զվարթնոցի կամրջի հարևանությամբ՝ Մանուշյան փողոցում, հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արթուր Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Ս.-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Վիրավորին, ով այրվածքներ է ստացել, տեղում օգնություն է ցուցաբերել քաղաքացին, ով այնուհետև իր անձնական մեքենայով նրան տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն անհրաժեշտ բուժզննում անցկացնելուց հետո նրան տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:  
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները: 
 
Ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս է եղել, և կրակայրիչը միացրել է ու հրդեհ է բռնկվել, վարորդը հասցրել է իրեն դուրս նետել ավտեմեքենայից: