Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Մովսեսյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1.8 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Մովսեսյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1.8 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

17 անշարժ գույք, որոնցից 13-ը՝ Երևանում.

1 տրանսպորտային միջոց;

5 իրավաբանական անձանցում մասնակցություն;

տրամադրված փոխառությունների ապօրինի մասի՝ 325 միլիոն 195 հազար դրամ պահանջի իրավունքը;

430 միլիոն 380 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ;

1 միլիարդ 91 միլիոն 682 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: