2023 թվականի օգոստոսի 20-27-ն ընկած ժամանակահատվածում «Մnնթե Մելքnնյանի» անվան ռազմամարզական վարժարանում և ՊՆ մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ այդ խաղերին կմասնակցեն ՊՆ, ԱԱԾ, ՆԳՆ, ՓԾ, ՊՊԾ, ՊԵԿ, ՔԿ և Գլխավոր դատախազության աշխատակիցները։
«Հրաձգության դեպքում առաջին տեղի համար կտրվի մեկ մլն դրամ պարգև, երկրորդ տեղի համար՝ 500 հազար դրամ, իսկ երրորդ տեղի համար՝ 350 հազար դրամ»,- նշեց Անդրեասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։