Սյս տարի մենք կունենանք Վազգեն Սարգսյանի անվան ՌՈւՀ դիմորդների զգալի աճ, թվեր չենք հրապարակի, բայց աճ կա։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ՌՈւՀ-ն ավարտելիս սպաները կստանան սեփական բնակարաններ։
«Սա էլ հույս ունեմ, որ էֆեկտ կտա։ Կարևոր եմ համարում, որ շարունակենք բարձրագույն կրթության բարեփոխումները։ Պիտի սպայական համալսարան ու ավագ դպրոց ունենանք։ Մենք դա տեղակայելու ենք ակադեմիական քաղաքում, որի ծրագիրն արդեն մտել է իրականացման փուլ։ Առաջիկայում կունենանք գլխավոր հատակագիծը»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։