Երկու ներդրողներ այս տարի ենթակառուցվածքային օժանդակություն կստանան Կառավարությունից։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ ծրագրերից մեկով «UM agro» ընկերությունը Արմավիրի մարզի Երվանդաշատ և Բագարան համայնքներում 2088 հա հողամասերում նուշի ինտենսիվ այգիներ կտնկի։ Այդ ընկերությունը 257, 4 մլն դրամի ենթակառուցվածքային օժանդակություն կստանա։
«Այս ծրագրի առաջին փուլի արժեքը 3.1 մլրդ դրամ է։ Հիմա մի մասի ներդրումն ենք կատարում»,- նշեց նա։
«Agro Pro» ընկերությանն էլ, նախարարի խոսքով, Արագածոտնի մարզում 90 հա հողատարածքում ինտենսիվ այգու տնկման աշխատանքներում կօգնի Կառավարությունը։ 1.5 կմ ճանապարհի ասֆալտապատում է արվելու, ինտերնետ կապ ապահովելու, ոռոգման ու խմելու ջրի հարց է լուծվելու։ Սրա համար էլ տրամադրվելու է 383,1 մլն դրամ գումար։
Մանրամասները՝ տեսանյութում։