Առողջական ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ շոգ եղանակին պաղպաղակ ուտելու դեպքում

Առողջական ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ շոգ եղանակին պաղպաղակ ուտելու դեպքում

Շոգ եղանակին պաղպաղակի գործածությունը կարող է վտանգավոր լինել, քանի որ ջերմաստիճանի կտրուկ տատանումերը բացասաբար են անդրադառնում լորձաթաղանթի վրա, ինչն էլ կարող է հանգեցնել բորբոքումների ու նշիկաբորբի զարգացման։ Այս մասին  «Москва 24»-ի հետ զրույցում ասել է քիթկոկորդականջաբան Վլադիմիր Զայցևը։

Եթե դրսում ջերմաստիճանը գերազանցում է Ցելսիուսի սանդղակով 30°-ը, ապա մարդու օրգանիզմը գերտաքանում է և այն պաղպաղակի միջոցով սառեցնելը շատ վատ միտք է։ Նման դեպքերում ջերմաստիճանի կտրուկ տատանումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։

«Կարող է զարգանալ սուր ֆարինգիտ կամ նշիկաբորբ։ Բացի այդ, սառը միջավայրին կարող են արձագանքել նաև լսողական անցուղիները։ Նման դեպքերում ի հայտ է գալիս ականջների փակվածության զգացողություն, ընդ որում՝ բավական արտահայտված», - նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ շոգ եղանակին այս սառը քաղցրավենիքի գործածությունը կարող է դառնալ նաև ադենոիդիտի զարգացման պատճառ։ Բացի այդ, այն կարող է հանգեցնել քթաբորբի զարգացման, իսկ այս դեպքում մեծ է բավական լուրջ բարդությունների, այդ թվում՝ հայմորիտի վտանգը։