Սննդաբանը նշել է կեռասի քիչ հայտնի օգտակար հատկությունը

Հատապտուղը հարուստ է վիտամիններով և միկրոտարրերով, ինչպիսիք են կալիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, երկաթը, ֆտորը, քրոմը: Այն օգտակար կլինի սրտի և արյան անոթների հիվանդություններով, վատ տեսողությամբ, մաշկ ու մազերով մարդկանց համար։
Հայտնի է, որ այս հկեռասը հարուստ է B խմբի վիտամիններով, սակայն քչերը գիտեն դրա օգտակար հատկությունների ևս մի քանիսը։ Քաղցր կեռասը օրգանիզմից միզաթթուն հեռացնելու հատկություն ունի, MedikForum.ru պորտալին հայտնել են սննդաբան Մարինա Մակիշան և բժիշկ Սերգեյ Ագապկինը։
Այս հատկության շնորհիվ միրգը կարող է նվազեցնել հոդատապի ախտանիշները և օգտակար է նաև ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։
«Այս մթերքը շատ օգտակար է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար, քանի որ գիրության դեպքում մենք շատ հաճախ նկատում ենք միզաթթվի մակարդակի բարձրացում», - ասում է Մարինա Մակիշան: Կեռասը օգնում է ավելացված շաքարից հրաժարվելու դեպքում. պատրաստի աղանդերը հատապտուղներով փոխարինելով՝ կարող եք հասնել կալորիաների ընդունման կրճատման: