Այս մթերքները չի կարելի ուտել հացի հետ

Այս մթերքները չի կարելի ուտել հացի հետ

Շատերն ամեն ինչ հացի հետ են ուտում ու դրա մեջ ոչ մի խնդիր չեն տեսնում։

Որոշ մթերքների հետ միասին հացը կարող է վնասակար լինել, գրել է «Belnovosti.by»-ն։

Խորհուրդ չի տրվում հացը համատեղել կաթի, կարագի, մուրաբայի, սնկի, կարտոֆիլի, խոզի ճարպի, մսի, աղի նախուտեստների, քաղցր գազավորված ըմպելիքի հետ։

Սա կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի լուրջ խնդիրների, արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ աճի և քաշի ավելացման, ինչպես նաև մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Սննդաբանները խորհուրդ են տալիս հացը համադրել բանջարեղենի, դեղաբույսերի, ձկան ու ծովամթերքի հետ։

Նրանք նաեւ խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ սեւ եւ ամբողջական հացահատիկի հացին։