Փաշինյանը շտապ հավաքում է ՔՊ֊ականներին

Փաշինյանը շտապ հավաքում է ՔՊ֊ականներին

MediaHub-ի տեղեկություններով` ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին շտապ հավաքում է ՔՊ կենտրոնական գրասենյակում։

Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիրների միջև միջադեպ տեղի ունեցավ, որի ժամանակ Սիմոնյանն ասաց` «պետք լինի, էլի կթքի»։ 

Փաշինյանը, տեսնելով Սիմոնյանի և ընդդիմադիրների վեճը՝ արագ դուրս եկավ նիստերի դահլիճից։
Արդեն 3 օր է Փաշինյանը խորհրդարանում է գտնվում, որտեղ նրան հարցեր ուղղեցին նաև ընդդիմադիրները։

MediaHub-ի տեղեկություններով՝ անցկացվելիք նիստում Փաշինյանն անդրադառնալու է նաև Արցախի կարգավիճակի հարցին, ինչպես նաև քննարկվելու է Սիմոնյանի վարքագիծը։