Ինչու Ալեն Սիմոնյանը ներկա չէ Փաշինյանի հրավիրած հավաքին

Ինչու Ալեն Սիմոնյանը ներկա չէ Փաշինյանի հրավիրած հավաքին

MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցում Նիկոլ Փաշինյանի հրավիրած  նիստին, որն այս րոպեներին ընթանում է կուսակցության կենտրոնական գրասենյակում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փաշինյանն այսօր ԱԺ֊ում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո ՔՊ֊ականների հրատապ նիստ հրավիրեց։ Ըստ մեր տեղեկությունների օրակարգում նաև Սիմոնյանի վարքագծի հարցն է, ով այսօր ԱԺ֊ում ընդդիմադիր պատգամավորների հետ տհաճ միջադեպի ժամանակ հայտարարեց «պետք լինի էլի կթքեմ»։

Նշենք, որ մեկ այլ աղբյուրից էլ մեզ տեղեկացրեցին, որ Ալեն Սիմոնյանը նիստին ներկա չէ, քանի որ ոչ թե ՔՊ խմբակցության նիստ է ընթանում, այլ ավելի վաղ պլանավորած այսպես կոչված նախաձեռնողի նիստ։ Այն իրենից ներկայացնում է ներկուսակցական քննարկում կուսակցության մարզային կոնկրետ կառույցի անդամների հետ։ Նիստին սովորաբար Սիմոնյանը չի մասնակցում, փոխանցեց մեր աղբյուրը։