Պարեկային ծառայության պետ է ընտրվել գնդապետ Արթուր Խուդինյանը

Պարեկային ծառայության պետ է ընտրվել գնդապետ Արթուր Խուդինյանը

MediaHub-ի տեղեկություններով` Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանն ընտրվել է Պարեկային ծառայության պետ։

Այսօր՝ մարտի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի մրցույթը։ MediaHub-ի տեղեկություններով՝ մրցույթին մասնակցել են ոստիկանության 4 բարձրաստիճան սպաներ, այդ թվում նաեւ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ Արթուր Խուդինյանը։ Մրցութային հանձնաժողովը Պարեկային ծառայության պետ է ընտրել գնդապետ Ա․ Խուդինյանին։

Նշենք, որ Արթուր Խուդինյանը մինչև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը ստանձնելը, երկար տարիներ աշխատել է նաև ոստիկանության ՊՊԾ գնդում, զբաղեցնելով 5-րդ գումարտակի հրամանատարի, ապա` ՊՊԾ գնդի պետի պաշտոնը։