Փարիզն օգտագործում է Երևանը սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար․ Զախարովա

Փարիզն օգտագործում է Երևանը սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանին ֆրանսիական զենք մատակարարելու թեմային։
«Սա բնորոշ է Ֆրանսիայի քաղաքականությանը՝ լինել ամենուր ու պատասխանատվություն չկրել»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ Հարավային Կովկասի հակամարտության համատեքստում ֆրանսիական կողմն ուներ այն լուծելու միլիոնավոր հնարավորություններ։