Բացարձակապես սուտ է․ Կարասինն արձագանքել է Արմեն Գրիգորյանի հայտարոություններին

Բացարձակապես սուտ է․ Կարասինն արձագանքել է Արմեն Գրիգորյանի հայտարոություններին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, բացարձակապես սուտ է։

РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Կարասինն ընդգծել է, որ Գրիգորյանը պետք է ծանոթանա այս հարցում հայ քաղաքական գործիչների հայտարարություններին։

«Սա բացարձակապես սուտ է։ Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրագույն ղեկավարության գրառումներին ու ելույթներին։ Այդ հարցերի պատասխաններն առկա են այնտեղ։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա», - ասել է Կարասինը: