Հայաստանի ԱԽՔ-ը նվաստացրել է սեփական ժողովրդին․ Զախարովա

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նվաստացրել է սեփական ժողովրդին՝ Ռուսաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի կորստի համար: Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կան բաներ, որոնք ուղղակի անհնար է մեկնաբանել առանց բժշկական կրթության։ Բայց գլխավորն այլ է, գլխավորն այն է, որ այս կերպ, լինելով իշխանության ներկայացուցիչներ, նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին»,- ասել է նա։