Եվրոպայի գավաթ. Արթուր Բազեյանը՝ բրոնզե մեդալակիր

Եվրոպայի գավաթ. Արթուր Բազեյանը՝ բրոնզե մեդալակիր

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը (57կգ) չհաղթահարեց կիսաեզրափակիչի արգելքը: Եվրոպայի բրոնզե մեդալակիրը մենամարտեց Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարի հետ եւ պարտվեց 0:5 հաշվով՝ բավարարվելով բրոնզե մեդալով:

Բազեյանը Եվրոպայի գավաթի խաղարկությունում պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր  Ռումինիան ներկայացնող Ադրիան Ֆլորին Պրեդային: