Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր:
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության կիսաեզրափակիչ մենամարտում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ուժերը չափեց բուլղար Ալիակսեյ Ալֆիոռաուի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց մրցակցին` դառնալով բրոնզե մեդալակիր: