MediaHub-ն ահազանգեր է ստացել, որ քիչ առաջ «Telcell» համակարգը խափանվել է, և Մետրոպոլիտենում չի լինում համակարգից օգտվել։
Մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ իր մոտ բանկային քարտ չի եղել, և երբ դիմել է Մետրոպոլիտենի աշխատակցին, նա նշել է, որ այո, համակարգը խափանվել է։
Հարցին, թե ինչպե՞ս պետք է օգտվի հանրային տրանսպորտից, մետրոյի աշխատակիցը պատասխանել է, թե բանկային քարտ չունե՞ք։
Սակայն, պարզ հարց, եթե համակարգը խափանվել է, իսկ քաղաքացին չունի բանկային քարտ, ապա ինչպե՞ս պետք է օգտվի հանրային տրանսպորտից։
MediaHub-ին քիչ առաջ «Telcell» համակարգից նշեցին, որ ամենը վերականգնվել է, իսկ տեխնիկական խնդիրը տևել է մի քանի րոպե։ Սակայն, եթե համակարգում խնդիր է առաջանում, ի՞նչ պետք է անի քաղաքացին, եթե բանկային քարտ իր մոտ այդ պահին չկա։
Նշենք, որ օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակում է գործել վճարման 3 տարբերակով՝ տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից՝ բացի ՎՏԲ-ից), բջջային հավելված: Տրանսպորտային քարտը անժամկետ է։
Մարիաննա Արամյան
