Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Երկու դեղամիջոցների համադրությունը ոչնչացրել է կրծքագեղձի քնած քաղցկեղի բջիջները. Nature Medicine

Blog Image

Հիդրօքսիքլորոխինի և էվերոլիմուսի համադրությունը ոչնչացնում է քնած ուռուցքային բջիջները, որոնք կրծքագեղձի քաղցկեղի կրկնության հիմնական պատճառն են: Նման եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine (NatMed) բժշկագիտական  հանդեսում, փոխանցում է news-ը:

Ըստ բժշկական վիճակագրության՝ կրծքագեղձի քաղցկեղը վերադառնում է դեպքերի մոտավորապես 30%-ում, նույնիսկ հաջող բուժումից հետո: Հիվանդության նման կրկնությունները տարեկան ավելի քան 685 հազար մարդու կյանք են խլում: Այդ տեսակի քաղցկեղի կրկնությունը կանխելու միջոց գտնելու համար ամերիկացի գիտնականները կենտրոնացել են ոյություն ունեցող դեղամիջոցների վերլուծության վրա:

Դեպքի փորձարկմանը մասնակցել է 51 բուժառու: Նրանց նշանակվել է երկու դեղամիջոցներով՝ հիդրօքսիքլորոխինով և էվերոլիմուսով համակցված թերապիա: Յուրաքանչյուր դեղամիջոց առանձին վերացրել է քնած ուռուցքային բջիջների շուրջ 80%-ը, մինչդեռ համադրությունը ցույց է տվել ավելի բարձր արդյունավետություն՝ մինչև 87%:

Երեք տարվա հետազոտությունից հետո համակցված բուժման խմբում ոչ մի բուժառու կրկնվող հիվանդություն չի զարգացրել: Միայն մեկ դեղամիջոց ստացող խմբերում ապրելունակության մակարդակը կազմել է 92-93%։

Հետազոտողները նշում են, որ այս մոտեցումը կարող է հիմք ծառայել հիվանդության նման կրկնությունները կանխելու նոր ռազմավարության համար. հիվանդության վերադարձին սպասելու փոխարեն թիրախավորել հնարավոր թաքնված օջախները։ Հաջորդ քայլը կլինի լայնածավալ կլինիկական փորձարկումների անցկացումը և օպտիմալ բուժման ռեժիմների սահմանումը։

Send