Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արտակարգ դեպք․ Զապորոժիեի ատոմակայանում էլեկտրահաղորդման գիծ է անջատվել

Blog Image

Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում անջատվել է «Դնեպրովսկայա» էլեկտրահաղորդման գիծը։

Այն երկուսից մեկն է, որ մատակարարում է ատոմակայանի սեփական էլեկտրաէներգիան։

«Ներկայումս ԱԷԿ-ի սեփական էլեկտրաէներգիան մատակարարվում է «Ֆեռոսպլավնայա-1» գծից: Անվտանգության սահմանափակումների կամ պայմանների խախտումներ չեն գրանցվել: Անձնակազմը վերահսկում է իրավիճակը», - հայտնել է ԶԱԷԿ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ կառույցի՝ ատոմակայանի բոլոր բլոկները մնում են «սառը անջատման» վիճակում, և սարքավորումների սպասարկումն իրականացվում է խստորեն կանոնակարգերին և ճառագայթային անվտանգության չափանիշներին համապատասխան:

Զապորոժիե մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից հետո ավելի քան 5000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրել են ԶԼՄ-ները։

Send