Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան 104 ԱԹՍ-ով գրոհել է Բելգորոդի մարզը. զոհեր ու վիրավորներ կան

Blog Image

Ուկրաինացի զինվորականները մեկ օրում 104 անօդաչու սարքերով հարձակվել են Բելգորոդի մարզի 11 շրջանների վրա, 2 մարդ զոհվել է, 7-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Պաշտոնյայի տվյալներով՝ ուկրաինական ուժերի թիրախում է հայտնվել մարզի 53 բնակավայր։ Արձակվել է 34 զինամթերք, խոցվել և ճնշվել է 44 ԱԹՍ։ Գրոհի հետևանքով վնասվել են 12 առանձնատուն, 4 ենթակառուցվածքային օբյեկտ, 2 գյուղատնտեսական ձեռնարկություն, 2 առևտրային օբյեկտ, 2 ձեռնարկություն և 23 տրանսպորտային միջոց:

Send