Արգելվել է Մալդիվյան կղզիներ իսրայելցիների մուտքը․ որն է պատճառը

Մալդիվների նախագահ Մուհամմադ Մուիզզուն ստորագրել է խորհրդարանի ընդունած օրենքը, որով արգելվում է իսրայելցիների մուտքը երկիր, որի եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է։
«Մալդիվները վերահաստատում են իրենց համերաշխությունը պաղեստինցիների հետ», - ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:
Իսրայելցիների արգելքին աջակցել են ինչպես կոալիցիան, այնպես էլ ընդդիմությունը։
Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականի փետրվարին Մալդիվյան կղզիներն ընդունել է 214 հազար զբոսաշրջիկների, որոնց թվում եղել է Իսրայելի ընդամենը 59 քաղաքացի։