Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը

Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել «Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարացնելու մասին» և «Ընդհանուր զորահավաքի ժամկետը երկարացնելու մասին» օրինագծերը, գրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով թիվ 13172 և թիվ 13173 նախագծերին։

Փաստաթղթերի համաձայն՝ ռազմական դրությունը և զորահավաքը կերկարաձգվեն 2025 թվականի մայիսի 9-ից 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը։

Զելենսկին առաջարկում է Գերագույն Ռադային հաստատել ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին հրամանագրերը։