Մոսկվանմ մեկնաբանել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու Կիևի պատրաստակամության մասին
Մոսկվայի հետ բանակցությունների մասին Ուկրաինայի ազդանշանը «համահունչ» է հենց Ռուսաստանի դիրքորոշմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։
«Գիտեք, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից և միշտ բաց է մնացել բանակցային գործընթացի համար, սակայն այստեղ կարևոր են մանրամասները, որոնք մենք դեռ չգիտենք»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան փաստացի ասել էր, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների՝ համապատասխան փուլում։