Կիևում ոստիկանությունը ձերբակալել է 2 տղամարդու, ովքեր կասկածվում են ռազմական մեքենաների հրկիզման մեջ

Կիևում ոստիկանությունը ձերբակալել է 2 տղամարդու, ովքեր կասկածվում են ռազմական մեքենաների հրկիզման մեջ

Կիևում ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, ովքեր կասկածվում են ռազմական մեքենաների և կարևոր ենթակառուցվածքի սարքավորումների հրկիզման մեջ:

Նրանք բերման են ենթարկվել Օբոլոնի երկաթուղային կայարանի մոտ գտնվող ռելեի կաբինետը հրկիզելու փորձի ժամանակ։

Ավտոմեքենայի հրկիզման տեսագրության համար հարձակվողները ստացել են 1,2 հազար դոլար: Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ 

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրում սկսել են հրկիզել ռազմական մեքենաները՝ դրանք շփոթելով զինկոմիսարիատների մեքենաների հետ։ Մասնավորապես, մեկ շաբաթվա ընթացքում Օդեսայում արդեն չորս նմանատիպ դեպք է գրանցվել։

Լուսանկարնեը՝ այստեղ