Որո՞նք են մազերի վաղ սպիտակելու պատճառները

Որո՞նք են մազերի վաղ սպիտակելու պատճառները

Տրիկոլոգ Յուլիա Նագաիցեւան «Սպուտնիկ» ռադիոկայանի հետ զրույցում նշել է վաղ սպիտակող մազերի պատճառները։

Նրա խոսքով՝ վաղ սպիտակող մազերի պատճառ կարող է լինել երկաթի, պղնձի, ցինկի կամ B խմբի վիտամինների պակասը։ «Կա նաև գենետիկ գործոն, որը մենք հաշվի ենք առնում նաև, եթե հարազատների մոտ վաղ սպտաիկող մազեր լինեն»,- ասել է մասնագետը։

Յուլիա Նագաիցեւան հավելել է, որ սթրեսը նույնպես կարող է ազդեցություն ունենալ.

Բժիշկը խորհուրդ է տվել դիմել բժշկի, երբ առաջին սպիտակ մազերը հայտնվեն: Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ պիգմենտացիայի հետ կապված խնդիրներ առաջացել են որոշակի վիտամինների և հանքանյութերի պակասի պատճառով, ապա հնարավորություն կա մազերին գույնը վերադարձնել։