Եթե ​​մարդն անընդհատ մրսում է և չի կարողանում տաքանալ, դա կարող է հիվանդության պատճառով լինել

Եթե ​​մարդն անընդհատ մրսում է և չի կարողանում տաքանալ, դա կարող է հիվանդության պատճառով լինել

Եթե ​​մարդը անընդհատ մրսում է և չի կարողանում տաքանալ, դա կարող է վկայել վահանաձև գեղձի հետ կապված խնդրի մասին։ Ասել են բժիշկ Սառա Ջարվիսը և գոյատևման և ջերմային բժշկության գծով բժիշկ, կիրառական ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Մայք Թիպտոնը:

Ջարվիսը նշել է, որ մրսածության զգացումը հաճախ պատուհասում է հիպոթիրեոզով հիվանդներին։ Մի հիվանդություն, որն առաջանում է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների պատճառով։ Նույն ախտանիշը բնորոշ է Ռեյնոյի համախտանիշին, երբ ձեռքերի արյունատար անոթների սպազմ է առաջանում՝ ի պատասխան ցրտի կամ սթրեսի ազդեցության: «Դա տեղի է ունենում նաև անեմիայի և ֆիբրոմիալգիայի դեպքում»,- ասել է թերապևտը:

«Ցրտի նկատմամբ զգայունության բարձրացումը միշտ չէ, որ հիվանդության նշան է»,- հավելել է Թիպտոնը: Ըստ նրա՝ կանայք ցուրտ սեզոնին սառչում են և չեն կարողանում երկար ժամանակ տաքանալ՝ կապված մարմնի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ։ Նախ՝ ավելի զգայուն արյունատար անոթներ ունեն, երկրորդ՝ ավելի շատ ճարպ: «Կանայք միջինում ունեն մոտ 10 տոկոսով ավելի շատ ճարպ, քան տղամարդիկ: Սա պաշտպանում է ներքին օրգանները ցրտից, բայց մեկուսացնում է մաշկը մարմնի ներքին ջերմությունից»,- բացատրել է բժիշկը։