«Իսրայելն աhաբեկչական պետություն է»․ Էրդողանն Անթալիայում մի շարք հայտարարություններ է արել

«Իսրայելն աhաբեկչական պետություն է»․ Էրդողանն Անթալիայում մի շարք հայտարարություններ է արել

Իսրայելն ահաբեկչական պետություն է, 500 տարի առաջ մենք պատսպարեցինք աքսորված հրեա ժողովրդին այս հողերում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Աշխարհը հինգից մեծ է, քանի որ մարդկությունը հինգից մեծ է»,-  նշել է Էրդողանը Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումի բացման արարողության ժամանակ։

Նա նաև ասել է, որ Թուրքիան հավատարիմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա և համակողմանի զարգացմանը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «շարունակում է ջանքերը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար»;