ՄԱԿ-ը չի կարողանում բավարարել աշխարհի պահանջները, Թուրքիան Հարավային Կովկասում դերակատար է․ Թուրքիայի ԱԳՆ

Այսօր ՄԱԿ-ը չի կարողանում բավարարել աշխարհի պահանջները՝ գործիք դառնալով ուժեղների ձեռքում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Դա ակնհայտ էր նաև Գազայի ճգնաժամում: Ցանկացած համակարգ, որը հիմնված չէ արդարության վրա, պետք է փլուզվի: Թուրքիան ճգնաժամերի, բայց նաև լուծումների կենտրոնում երկիր է: Այսօր Թուրքիան աշխատում է Ուկրաինայում, Սիրիայում և Գազայում խաղաղության հասնելու համար»,- ասել է Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ, գրել են ԶԼՄ-ները։
Նա նաև նշել է, որ Թուրքիան այսօր Հարավային Կովկասում համագործակցություն ստեղծող դերակատար է։