Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները գերագույն առաջնորդին համոզել են համաձայնել ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Անցած ամիս հրատապ և փակ հանդիպում է տեղի ունեցել Իրանի երեք առաջնորդների՝ նախագահ Մասուդ Պեզեշկիանի, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆի և դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեիի միջև, որտեղ նրանք երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին խորհուրդ են տվել փոխել կուրսը և ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջարկը, որի մասին ներկայացված է ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակում, գրել է «New York Times»-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Պաշտոնյանը զգուշացրել են, որ դա չանելը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա խոշոր հարձակման, իսկ որոշակի սցենարի դեպքում՝ նույնիսկ ռեժիմը տապալելու փորձի: Պաշտոնյաներն ընդգծել են, որ Իրանը այնուհետև ստիպված կլինի հակահարված տալ՝ ռիսկի տակ դնելով ավելի լայն պատերազմ հրահրել, որը «կարող է ավելի վնասել տնտեսությունը և առաջացնել ներքին անկարգություններ»:
Այս խոսակցությունից հետո Խամենեին բանակցություններ սկսելու թույլտվություն է տվել նախ անուղղակի միջնորդի մասնակցությամբ, իսկ «հետո, եթե ամեն ինչ լավ ընթանա, ուղիղ»։