Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ առաջին ԱԳ նախարարը ճանաչվել է «Օտարերկրյա գործակալ»

Blog Image

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի առաջին նախարար Անդրեյ Կոզիրեւը հայտնվել է ՌԴ Օտարերկրյա գործակալների ռեգիստրում։

Կոզիրեւը ՌԴ ԱԳ նախարար է եղել 1990 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 1996 թվականի հունվարի 5-ը Բորիս Ելցինի նախագահության օրոք։

ՌԴ արդարադատության նախարարությունը նշել է, որ Կոզիրեւն ու ցուցակում հայտնված այլ անձինք «դեմ են արտահայտվել Ուկրաինայում ռազմական գործողությանը և կեղծ տեղեկատվություն են տարածել Ռուսաստանի Դաշնության պետական ​​իշխանությունների կողմից ընդունված որոշումների և վարած քաղաքականության մասին»:
 

Send