Ժամանակն է, որ Ռուսաստանը գործի, չափազանց շատ մարդիկ են մաhանում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ուկրաինայի կարգավորման հարցում:
«Ժամանակն է, որ Ռուսաստանը գործի: Չափազանց շատ մարդիկ են մահանում, հազարավոր ամեն շաբաթ, այս սարսափելի և անիմաստ պատերազմում: Պատերազմ, որը երբեք չպետք է տեղի ունենար և չէր լինի, եթե ես լինեի նախագահ»,- գրել է ԱՄՆ նախագահը «Truth Social» սոցիալական ցանցում։