Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ռոստովի մարզում նավթի պահեստի վրա (տեսանյութեր)

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ռոստովի մարզում նավթի պահեստի վրա։
Մարզի Կամենսկի շրջանի Մոլոդեժնի գյուղի մերձակայքում տեղակայված «Ատլաս» նավթային պահեստի վրա հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը մոտավորապես 3-ին։ Հարձակման ժամանակ նավթի պահեստի տարածքում երկու անօդաչու թռչող սարք է ընկել։ Հրդեհ է բռնկվել, հայտնել են ռուսաստանյան լրատվամիջոցները։
Այրվում է երեք ցիստեռն։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Ռոստովի մարզի ղեկավարը հայտնել է շրջանի օդային տարածքում չորս ԱԹՍ-ի կործանման մասին։
Տեսանյութերն այստեղ