Ինգուշետիայում աhաբեկչական կազմակերպության վեց կողմնակիցներ են ձերբակալվել (տեսանյութ)

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ինգուշետիայում ահաբեկչական կազմակերպության վեց կողմնակիցների ձերբակալության մասին:
Նրանք ծրագրել են ահաբեկչություններ և դիվերսիաներ իրավապահների դեմ, ինչպես նաև հարձակում Սունժա քաղաքի Սուրբ Աստվածածնի բարեխոսության եկեղեցու վրա:
Նրանցից մեկն ասել է, որ լսել է վահաբի քարոզչի դասախոսությունները, իսկ հետո սոցցանցերի միջոցով հանդիպել է իր հանցակիցներին, այդ թվում՝ Սիրիայում բնակվող մի դաղստանցու, ով իրեն հայտնել է հարձակման վայրերը։
Տեսանյութն այստեղ