Ինչպես և որտեղից են տեղափոխում Ալիեւի՝ Թուրքիայում մաhացած նախկին թիկնապահին (տեսանյութ)

Ինչպես և որտեղից են տեղափոխում Իլհամ Ալիեւի՝ Թուրքիայում մահացած նախկին թիկնապահին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի արևմտյան Այդըն քաղաքի Քուշադասի հանգստյան գոտում տեղակայված հյուրանոցներից մեկում։
Մահվան ստույգ պատճառը դեռ պարզված չէ։ Տղամարդը մահացել է 50 տարեկանում։
Մամեդովն իր ընտանիքի հետ երեք օր առաջ արձակուրդի համար Թուրքիա էր ժամանել։ Նրանք տեղավորվել էին հինգաստղանի հյուրանոցում։ Մամեդովի մարմինը հայտնաբերել է կինը՝ զբոսնելուց հետո որդու հետ սենյակ վերադառնալով։
Տեսանյութն այստեղ