Կանադայի արտգործնախարարը հայերեն է գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին

Կանադայի արտգործնախարարը հայերեն է գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ X սոցիալական ցանցում հայերեն գրառում է արել:

«1915 թվականին ավելի քան 1,5 միլիոն հայեր են սպանվել: Մենք պետք է երաշխավորենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն: Այսօր մենք ճանաչում ենք 2023 թվականին իրենց հողերից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի խոր տոկունությունը»,- գրել է Կանադայի արտգործնախարարը:

«Հիշում ենք և պահանջում»,- հավելել է նա։

Մելանի Ժոլին գրառմանն ավելացրել է իր ուղերձի տեսանյութը։