Ցեղասպանության մասին հիշողությունը հայ ժողովրդին անվտանգ ապրելու հնարավորություն տալու պարտավորություն է նաև. Լուազո

Ցեղասպանության մասին հիշողությունը հայ ժողովրդին անվտանգ ապրելու հնարավորություն տալու պարտավորություն է նաև. Լուազո

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն գրառում է կատարել X սոցիալական ցանցում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

«Հիշել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը նշանակում է և՛ հարգել զոհերի հիշատակը, և՛ երաշխավորել, որ նրանց նահատակությունը չմոռացվի, և՛ պարտավորվել հնարավորություն տալ հայ ժողովրդին ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- գրել է քաղաքական գործիչը։