Հայկական վիլայեթներում... ոչ մի հայ չի մնացել․ Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր

Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, երբ 110 տարի առաջ սպանվեցին 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ։ Դրա մասին X սոցցանցում գրել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Սեդերը։
«Այսօր ես Պալատում (Ներկայացուցիչների-խմբ․) կրում եմ քորոց-անմոռուկ՝ ցեղասպանության զոհերի ոգեկոչման խորհրդանիշը»,- նշել է քաղաքական գործիչը։
Ստորև նա մեջբերել է Նիդեռլանդների բանագնաց Վան դեր Դոուսի՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված վայրագությունների մասին1915 թվականի նամակից մի հատված։
«Հայկական վիլայեթներում... ոչ մի հայ չի մնացել»,- նամակից մի հատված մեջբերել է Սեդերը։