Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սամվել Շահրամանյանն ընդդեմ դասագրքի հեղինակների․ ի՞նչ փուլում է գործը

Blog Image

Օրեր առաջ փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու են դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ 

Նրանց պահանջն է հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։

MediaHub-ի հետ զրույցում Ռոման Երիցյանը նշեց, որ հայցադիմումը դեռ պատրաստման փուլում է, ակնկալում են, որ դատարանը կբավարարի իրենց պահանջը, քանի որ վստահ է՝ դատարանն այլընտրանք չունի։

«Պատկերացնենք ես, օրինակ, քաղաքապետարանի տուգանքների գծով բաժնի պետ եմ, հիմա, որ իրական ինֆորմացիա տարածվի, թե ես ամսի 1-ին եղել եմ  գիշերային ինչ-որ ակումբում, դա իմ անձը կարատավորի, չէ՞, որ պաշտոնատար անձը գնացել ա գիշերային ակումբ։ Բայց ախր էդ ինֆորմացիան իրական է՝ ես եղել եմ գիշերային ակումբում, ուղղակի ես ընդեղ եմ եղել ստուգման։ Մի կողմից, տարածված ինֆորմացիան ճիշտ է՝ ես եղել եմ գիշերային ակումբում, մյուս կողմից՝ թաքցված է։ Ինչքան թաքցված է երևույթը, այդքան իմ անձը թիրախավորվում է»,- ասաց Երիցյանը՝ այս օրինակը բերելով այն նպատակով, որ չեն հերքում այդ փաստը, թե Արցախի նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու մասին հրամանագիրը, սակայն նպատակը եղել է բլոկադայի կարգավորումը։

Հարցին, թե այս իշխանությունների օրոք արժե՞ որևէ դրական արդյունքի սպասել, մեր զրուցակիցը պատասխանեց՝ իշխանությունները հավերժ չեն։ 

«Մենք հիմա իրավական գործընթացը նախաձեռնում ենք, երբ կլինի նորմալ իշանություն, այդ ժամանակ մեր գործողությունները կձեռնարկենը»,- նշեց նա։

Երիցյանի խոսքով՝ գործը մինչև շաբաթվա վերջ կներկայացնեն դատարան։

Էմմա Մարտիրոսյան

Send