Բժիշկը խոսել է չոր աչքի համախտանիշի վտանգավոր հետեւանքների մասին

Բժիշկը խոսել է չոր աչքի համախտանիշի վտանգավոր հետեւանքների մասին

Չոր աչքի համախտանիշը տարածված իրավիճակ է, սակայն առանց համապատասխան բուժման այն կարող է հանգեցնել վտանգավոր հետեւանքների։ Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է ակնաբույժ Սվետլանա Դեմիդովան։

Նրա խոսքով՝ այս հիվանդությունը առաջանում է արցունքաբեր հեղուկի պակասի, ինչպես նաև դրա չափազանց գոլորշիացման պատճառով։ Հիմնական ախտանիշներից են աչքերի չորության զգացումը, քորը, աչքերի բորբոքումն ու կարմրությունը, լույսի նկատմամբ զգայունության բարձրացումը և այլն։

Մասնագետը նշել է, որ հիվանդության բուժումը կախված է դրա ծանրությունից և անհատական ​​հատկանիշներից։ Չոր աչքի համախտանիշի ամենատարածված բուժումը բնական արցունքների նմանակող կաթիլներն են: Ավելի լուրջ բուժման համար հիվանդներին նշանակվում են հատուկ գելեր ու քսուքներ։

«Այս հիվանդության հետևանքները կարող են լինել բակտերիալ ու վիրուսային վարակները, որոնք զարգանում են օրգանիզմում արցունքաբեր հեղուկի բացակայության պատճառով։ Բացի այդ, բորբոքված աչքերի շփումը հաճախ կարող է վնասել եղջերաթաղանթը: Ծանր դեպքերում այս ախտանիշով հիվանդների մոտ հետագայում ախտորոշվում է եղջերաթաղանթի խոց, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն»,- եզրափակեց բժիշկը։